ԱՄՆ-ում Թայմս Սքուերում մոտոցիկլետների ձայնի պատճառով խուճապ է առաջացել: Այդ մասին հայտնում է CBS New York-ը:
Նշվում է, որ մի խումբ մոտոցիկլետներ ընթացել են յոթերորդ պողոտայի հարևանությամբ գտնվող փողոցով: Տրանսպորտային միջոցներից մեկը տարօրինակ ձայն է արձակել: Մարդիկ կարծել են, թե կրակոցներ են։ Խուճապի ժամանակ ճնշման պատճառով մի քանիսը վիրավորվել են։