Saturday, 04 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Մանկական մատ վրացիներից․ ինչ տեղի ունեցավ «Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո» խաղի ընդմիջմանը

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում ձախողվեց՝ 1:2 հաշվով զիջելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»: Առաջին կեսում մեր թիմը առջևում էր, և բոլորս մտածում էինք համոզիչ հաշվով վերջնական հաղթանակի մասին: Առաջին կեսում տպավորությունն այնպիսին էր, որ «Արարատ-Արմենիան» կարգով գերազանցում է մրցակցին: Մոտ 20-25 րոպե «Սաբուրթալոն» չէր կարողանում մոտենալ մեր տուգանային հրապարակին, իսկ «Արարատ-Արմենիան» մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում: Ի՞նչ տեղի ունեցավ ընդմիջմանը: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան», բառի բուն իմաստով, տապալվեց՝ պատասխան մրցավեճից առաջ հայտնվելով բավական ծանր իրավիճակում:

Հենց հանդիպման սկզբից «Արարատ-Արմենիան» մրցակցին փորձում էր ճնշել երկար փոխանցումներով և եզրային ճեղքումներով: Կարելի է ասել, որ մարտավարությունն առաջին կեսում աշխատեց: «Սաբուրթալոյի» համար, ըստ էության, անսպասելի էր «Արարատ-Արմենիայի» այս տակտիկան: Հանդիպման առաջին րոպեներից «Սաբուրթալոն» տեխնիկապես գրագետ թիմի տպավորություն թողեց: Այո «Արարատ-Արմենիայի» ատլետիկ տվյալներով տղաները որոշ ժամանակ ճնշեցին մրցակցին, բայց․․․ Երկրորդ կեսում «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչը ուղղակի մանկական մատ արեց «Արարատ-Արմենիային» և, մասնավորապես, մարզչական շտաբին: Իսկ երկրորդ կեսում «Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին իր ֆուտբոլիստներին հրահանգեց ուժեղացնել խաղի տեպմը և պրեսինգ կիրառել: Վրացի ֆուտբոլիտսները կարճ և արագ փոխանցումներով ուղղակի չեզոքացրին «Արարատ-Արմենիայի» ֆիզիկապես ամուր, բարձրահասակ և ինչ-որ տեղ «դանդալոշ» լեգեոներներին: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդպես էլ հակախաղ չգտավ վրացական թիմի դեմ:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ «Արարատ-Արմենիան» անց է կացնում երկու բոլորովին տարբեր խաղակեսեր: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» շվեդական ԱԻԿ-ի հետ հաջող առաջին կես անցկացնելուց հետո երկրորդ խաղակեսում ոչնչով աչքի չընկավ: Եվ սա այն դեպքում, երբ մրցակիցը խաղում էր 10 ֆուտբոլիստով, և մենք առջևում էինք 2:1 հաշվով: Չափազանց անհաջող երկրորդ խաղակես անցկացրինք նաև ԱԻԿ-ի հետ պատասխան խաղում: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» անատամ երկրորդ կես անցկացրեց արդեն 10 հոգով մնացած Ջիբրալթարի «Լինկոլն» կիսապրոֆեսիոնալ թիմի հետ:

Ի՞նչ է սա նշանակում: «Արարատ-Արմենիան» խաղակեսի թիմ է, որի մարտավարությունը կարդալով՝ մրցակիցը չեզոքացնում է սպառնալիքը և նույնիսկ առավելության հասնում: Տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ Վարդան Մինասյանը, ընտրելով ճիշտ մարտավարություն, այնուամենայնիվ, չունի պլան Բ, կամ այն պարզապես չի աշխատում:

Այսօր շատերը խոսում են, որ երեկ «Սաբուրթալոն» հաջողության հասավ մերոնց կոնցենտրացիայի թուլանալու և կոպիտ սխալների հետևանքով: Բնավ ոչ, «Սաբուրթալոն» երեկ օբյեկտիվորեն շատ ավելի ուժեղ էր: Պարզագույն օրինակ. վրացական թիմի՝ գնդակը պահելը և սեփական կիսադաշտից դուրս գալը հիացմունք էր առաջացնում: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում տառապում էին գնդակով և մեծ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ավելին՝ մերոնք մի քանի անգամ սեփական կիսադաշտում գնդակն ուղղակի նվիրեցին մրցակցին:

Կարևոր մի փաստ. ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»՝ «Սաբուրթալոյում» խաղում էին 80 տոկոսով տեղացի ֆուտբոլիստներ: Մի քանի առաջատար ֆուտբոլիստներ էլ վերջերս հեռացել էին վրացական թիմից: Հարևան երկրի չեմպիոնի տեղացի ֆուտբոլիստների ցուցադրած ֆուտբոլը բարի նախանձ էր առաջացնում: «Արարատ-Արմենիայի» կազմում երեկ հիմնական կազմում տեղ էին գտել միայն երկու հայ ֆուտբոլիստներ՝ Պետրոս Ավետիսյանը և Գոռ Մալաքյանը, որոնք ոչնչով աչքի չընկան և փոխարինվեցին:

«Այն, ինչ սպասում էինք մրցակցից, տեսանք: Պարզապես երկրորդ կեսում չստացվեց մեզ մոտ: Ինչ վերաբերում է «Սաբուրթալոյին», ապա ամենևին էլ մեզ չզարմացրին: Խաղակցվածության առումով ավելի բարձր թիմ է: Մենք կայանալու խնդիր ունենք: Չես կարող բերել 5 նոր ֆուտբոլիստ ու միանգամից պահանջել, որ հարմարվեն թիմին: Անհատապես ու դրվագներում կարող են լավ խաղալ, սակայն ժամանակ է պետք ամբողջովին հարմարվելու համար։ Սպասում էի, որ երկրորդ խաղակեսում խնդիրներ ունենալու ենք: Ցանկալի կլիներ, որ երկրորդ գոլը խփեինք»,- խաղից հետո ասել է Վարդան Մինասյանը:

Ասել, որ Վրաստանի չեմպիոնը Երևանում վճռեց դիմակայության ելքը՝ կարծում ենք, ճիշտ չի լինի: Եկող շաբաթ կողմերը կհանդիպեն Թբիլիսիում: «Արարատ-Արմենիան» թեկուզ փոքր, բայց այուամենայնիվ ունի հնարավորություն՝ մրցակցի արգելքը հաղթահարելու: Հուսանք, որ մեկ շաբաթ անց մեր չեմպիոնին կհաջողվի ետ բերել կորցրածը և շարունակել պայքարը Եվրոպա լիգայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում