Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Կիպրոսում տեղի ունեցած ԱՊՕԷԼ-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ, մարզադաշտում կախված է եղել Հայաստանի պետական դրոշը:
Տեղի ունեցածը ադրբեջանցիները որակել են հայկական սադրանք: Հայկական եռագույնի կողքին կախված է եղել նաև Հունաստանի դրոշը: Մրցավեճն ավարտվել է «Ղարաբաղի» հաղթանակով՝ 2:1 հաշվով: