Կանադացի ակրոբատ Թրոյ Ջեյմսն իր հնարքով վախեցրել է ավստրալական Australia’s Got Talent շոուի դատավորներին և հանդիսատեսին, գրում է Daily Mail-ը։
Ջեյմսն իր հնարավորություններն ի ցույց է դրել սարդի նման ճկվելով և մոտեցել ժյուրիի անդամներից ֆրանսիացի շեֆ խոհարար Մանու Ֆիդելին։ Նա տղամարդուն խնդրել է պառկել բազմոցին, իսկ ինքը մի քանի անգամ սողացել է նրա վրայով։ Ֆիդելը մի քանի անգամ վախից բղավել է, իսկ մյուսները հետաքրքրությամբ հետևել են։
Մեկ այլ դատավոր՝ դերասանուհի Լյուսի Դյուրաքն ասել է, որ ներկայացումը մղձավանջի է նման։







































