Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը Ստեփանակերտում․ «դեղին քարտ» ռևանշիստներին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթին հնարավոր չէ անդրադառնալ մեկ հոդվածով, այն բազմաշերտ էր ու հանգամանալից վերլուծության անհրաժեշտություն ունի։ Օրինակ՝ կարելի է երկար բանավիճել այն ռազմավարական նպատակների իրատեսականության շուրջ, որոնց մասին Արցախի մայրաքաղաքում բարձրաձայնեց Փաշինյանը։ Բնականաբար, մասնագիտական հիմնավորումների տեսանկյունից վարչապետի տված խոստումները պոպուլիստական են թվում, որովհետև տեսանելի չէ, օրինակ, թե 2050-ին ինչպիսի հրաշքով Հայաստանը կարող է ունենալ 5 միլիոն բնակչություն։ Սակայն թերևս արժե մի փոքր սպասել՝ մինչև կառավարությունը կհստակեցնի ռազմավարական նպատակներն ամբողջացնող փաստաթուղթը, որովհետև վարչապետը խոստովանեց, որ ինքը մեջբերումներ է անում ընդամենը նախագծից, որը դեռ մասնագիտական, քաղաքական քննարկումների ընթացակարգերով պետք է անցնի։

Սակայն կարծում ենք՝ Փաշինյանի այսօրվա ելույթի ամենակարևոր հատվածը վերաբերում էր այսպես կոչված՝ համազգային կոնսենսուսի թեմաներին, որոնց մի մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում էր Արցախում հաջորդ տարի կայանալիք ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրեց, որ ժողովուրդն ու նրա կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն են։ Սա հայկական հեղափոխության քաղաքական արդյունքների կապիտալիզացիայի հիմնական նախապայմանն է, այն գիծը, որը նոր Հայաստանն անդառնալիորեն սահմանազատում է անցյալի իրականությունից։ Արցախը նոր Հայաստանի իրականությանը կարող է ինտեգրվել միայն օրինական ընտրությունների անցկացման միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա ԼՂՀ հասարակության սուբյեկտության մեծացումը։ Նիկոլ Փաշինյանի մյուս կարևոր արձանագրումն այն էր, որ պաշտոնական Երևանը քաղաքական համակրություններ չունի Արցախում ու հանդես է գալու որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման, օրինական ընտրությունների անցկացման երաշխավոր։

Սա Փաշինյանի այսօրվա խոսքի հիմնական ուղերձն էր, ինչը նա համադրեց մի քանի այլ սկզբունքային թեզերով։

Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում բացառեց բռնությունների գործադրումը ներհայկական հարաբերություններում՝ նաև Արցախի ընտրական կամպանիայի հայտնի մասնակիցներին հասկացնելով, որ պաշտոնական Երևանը չի հանդուրժելու արկածախնդրության, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված որևէ դրսևորում։ Այլ խոսքով՝ Փաշինյանը բարձրաձայնեց քաղաքական լեգալ պայքարի անհրաժեշտության մասին՝ այս իմաստով իր աջակցությունը հայտնելով Արցախի գործող իշխանությանը, որը՝ հեռացող նախագահ Բակո Սահակյանի դեմքով, պետք է դառնա հաջորդ տարվա օրինական ընտրությունների կազմակերպման հիմնական պատասխանատուն։ Հայաստանի վարչապետն, ըստ էության, մերժելի համարեց Արցախում հեղափոխականության որևէ դրսևորում, ինչը պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի ռացիոնալ համագործակցության կարևոր դրսևորում է։

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը բարձրագույն արժեք հռչակեց Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը՝ արձանագրելով, որ մեր քաղաքական կյանքում օտար ուժերին ներգրավողները կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։ Վարչապետն, ըստ էության, բարձրաձայնեց այն մտահոգության մասին, ինչը մեր ուշադրության կենտրոնում է արդեն տևական ժամանակ։ Հայաստանում տապալված քրեաօլիգարխիկ համակարգը, նրա մոսկովյան հովանավորները Արցախի առաջիկա ընտրությունները փորձում են օգտագործել ռևանշիստական նպատակներով։ Հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները իրենց օրակարգը սպասարկելու նպատակով համաձայն են Արցախի «ռուսաֆիկացման» նվաստացուցիչ տարբերակին, իրենց ռևանշիստական օրակարգը փորձում են կառուցել Հայաստանի ու Արցախի հակադրության համատեքստում։

Այսօրվա հանրահավաքը՝ իր միասնականության մթնոլորտով, համազգային օրակարգով, ուժեղ հարված էր հայաստանյան հին համակարգին ու նրա մոսկովյան հովանավորներին, միևնույն ժամանակ՝ Արցախը հեղափոխության փորձադաշտի վերածելու ցանկություն ունեցող արկածախնդիրներին։ Փաշինյանի ելույթը «դեղին քարտ» էր այս ուժերին, հաջորդ անգամ անտարակույս կհետևի կառավարության կոշտ հակազդեցությունը, եթե տարբեր տրամաչափի դավադիրները հետևություններ չանեն Ստեփանակերտի այսօրվա հանրահավաքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում