Մեծ Բրիտանիայում բժիշկները չեն կարողացել ախտորոշում տալ դեռահասին, որին կաթվածահար է արել անհայտ հիվանդությունը։
Նշվում է, որ 2018-ին Լոնդոնում բնակվող 16-ամյա Վալենտինո Հերոդոտուն կրծքի շրջանում այրոց և և կտրուկ ցավ է զգացել։
Շուտով երիտասարդը տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ է ունեցել, որից հետո նա դադարել է քայլել՝ ստիպված լինելով օգտվել հաշմանդամի անվասայլակից։
Հստակեցվում է, որ բժիշկները սկսել են նրան բուժել գաստրիտի դեմ, ինչպես նաև քրոնիկական հոգնածության և այլ հիվանդությունների դեմ, սակայն ապարդյուն։







































