95 տարեկանում մահացել է ամերիկացի վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Դոն Ալան Փենեբեյքերը՝ հաղորդում է Associated Press-ը:
Ռեժիսորը իր կարիերան սկսել է 1950-ականներին, նրա առաջին աշխատանքներից մեկը՝ «Առաջնայինը» ֆիլմը վերաբերում էր Ջոն ենեդու և Հյուբերթ Համֆրիի միջև մրցակցությանը։ Տարիների ընթացքում նա ֆիլմեր է նկարել Բոբ Դիլանի (Don’t Look Back), Դեյվիդ Բոուիի (Ziggy Stardust and the Spiders from Mars), Ջիմի Հենդրիքսի (Jimi Plays Monterey, 1986) և Depeche Mode-ի ( 101) մասին: Ընդհանուր առմամբ, նա նկարել է 60 ֆիլմ:




































