Գերմանիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած վթարի հետևանքով ջարդվել է գարեջրի մոտ 10 հազար շիշ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով 19: 30-ին, Հիրշբերգ քաղաքի տարածքում: 1280 արկղ գարեջուր տեղափոխող բեռնատարը դուրս է եկել մայրուղուց: Ըստ Մանհեյմի ոստիկանության ներկայացուցիչների՝ արկղերը, ենթադրաբար, լավ ամրացված չեն եղել, ինչի արդյունքում ինչ-որ պահի մեքենայի կողային պատը կոտրվել է, իսկ գարեջուրը լցվել է ճանապարհի վրա:
Ինչպես նշվում է, պատահարի կորստյան է մատնվել 12 հազար եվրո արժողությամբ բեռի 40% -ը: Մոտ վեց ժամ է պահանջվել, որպեսզի շտապ օգնության անձնակազմը և կամավորները մաքրեն ճանապարհը:
#Hirschberg, #L541: #Biervernichtung am Freitagabend mal anders:https://t.co/8uPSQQFN3E pic.twitter.com/vq43ewNNpw
— Polizei Mannheim (@PolizeiMannheim) August 3, 2019