Փոխվարչապետ և Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է մեծագույն առաջնորդ: Նա նաև ասել է, որ հույս ունի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:
«Ես սա ասում եմ, քանի որ կարծում եմ, որ այդպես է, և ոչ այն պատճառով, որ ես վճարվել եմ, ինչպես պնդում են որոշ թերթեր», – Սալվինիի խոսքը մեջբերում է Ansa-ը:
«Լիգա» կուսակցության առաջնորդն այսօր ամենավառ և ամենահայտնի քաղաքական գործիչն է Իտալիայում: Ավելի վաղ նա խոստովանել էր, որ անիմաստ է համարում հակառուսական պատժամիջոցները: