Tuesday, 30 06 2026
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ

Երևույթի՞ն, թե՞ անձերին է քաղաքական գնահատական տրվելու. թելերը կարող են բերել ներիշխանական դաշտ

Հասարակական-քաղաքական դաշտում  վերջին օրերին քննարկվող  հիմնական հարցն այն է, թե ինչու  գործող իշխանությունները քաղաքական գնահատական չեն տալիս նախկին համակարգին։ Այս խնդիրը բարձրաձայնում են իրավապաշտպան կազմակերպությունները և իշխանություններից, իսկ ավելի կոնկրետ՝ խորհրդարանից պահանջում են օր առաջ ձեռնամուխ լինել այդ քայլին կամ գոնե սկսել դրա շուրջ քննարկումները։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ կարևոր է հստակեցնել, թե ում նկատի ունեն, երբ ասում են նախկին համակարգին պետք է քաղաքական գնահատական տրվի. «Նկատի ունեն երրորդ, երկրորդ նախագահի՞ն, թե՞ նաև առաջինին։ Այդ հարցը պետք է հստակեցվի։ Երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեն՝ այն, որ երկրում ոչ ժողովրդավարական համակա՞րգ է ձևավորվել, ընտրություննե՞րն են կեղծվել։ Եթե  խոսքն ընտրությունները կեղծելու մասին է, ապա պետք է ընդգրկեն նաև առաջին նախագահի կառավարման ժամանակահատվածը, որովհետև առաջին անգամ ընտրությունները կեղծվեցին 1995  թվականին»։

Բադալյանը հավելեց. «Իսկ առաջին նախագահի շատ կողմնակիցներ այս պահի դրությամբ վարչապետի կողքին են՝ Սահմանադրական դատարանում, պատգամավորական խմբում, նրա խոսնակը։ Իսկ եթե միայն երկրորդ և երրորդ նախագահների հետ կապված է գնահատական տրվելու, ապա դա կլինի ոչ թե գնահատական, այլ մեսիջ։ Կստացվի, որ ոչ թե երևույթին, այլ անձերին է գնահատական տրվում»։

Երրորդ հարցը, ըստ մեր զրուցակցի, այն է, թե ինչ գնահատական է տրվելու. «Քաղաքակա՞ն, թե՞ իրավական։ Այն, որ ընտրությունները կեղծվել են, շատ վատ է, բայց միայն դրանով ավարտե՞լ։ Եթե իրավական գնահատական են տալու, պետք է նաև պատժեն բոլորին։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է պատժվեն 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունները կեղծած մարդկանց։ Կեղծել են ոչ միայն նրանք, ովքեր իշխանության են եղել, այլև հանձնաժողովի անդամներ ու հարակից այլ սուբյեկտներ։ Հիմա այդ ամենը հատ-հատ ստուգել՝ սկսած տեղամասերից մինչև ԿԸՀ, շատ բարդ է լինելու, թելերը կարող են տանել նաև ներիշխանական ճամբար, կան մարդիկ, որոնք այդ կեղծիքի արդյունքում ձևավորված իշխանության մեջ պաշտոններ են ունեցել»։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ կա նաև հարցի բարոյաքաղաքական կողմը. «Ինչքանո՞վ է տրամաբանական գնահատական տալ այն համակարգին, որը սուպերվարչապետի ինստիտուտ է ձևավորել, երբ դու այսօր ամբողջությամբ օգտվում ես այդ համակարգից։ Ինչպես տեսնում ենք՝ նա միտք էլ չունի փոխելու այդ ինստիտուտը։ Ավելին, երբ գնահատական տաս նախկին համակարգի ժամանակ ցուցարարների վրա ուժ գործադրած ոստիկանների հետ կապված, ապա թելերը կարող են տանել մինչև այսօրվա ոստիկանապետը։ Ինչպե՞ս կարող ես գնահատական տալ նախկին իշխանություններին, որ նրանք գրպանային դատաիրավական համակարգ են ստեղծել՝ այն դեպքում, երբ այսօր դու  այնպիսի անձնիշխան համակարգ ես ստեղծում, որ բոլոր ինստիտուտները գրպանային են։ Ինչքանո՞վ է  տրամաբանական քննադատել նախկին իշխանություններին, երբ այսօր նույն կերպ ես վարվում։ Այո՛, գնահատականը զգայական է, բայց երբ առանձին գործոնների մեջ խորանում ես, հասկանում ես, որ օբյեկտիվորեն չես կարող գնահատական տալ»։

Մեր այն դիտարկմանը, թե կա տեսակետ, որ նախկին համակարգին քաղաքական գնահատական չտալն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն այսօր առոք-փառոք հանգստանում է Բադեն-Բադենում, Բադալյանն արձագանքեց. «Քննարկման թեմաները տարբեր են։ Կա նաև այնպիսի տեսակետ, որ երրորդ նախագահը, ինչպես դուք ասացիք՝ առոք-փառոք ապրում է ոչ թե նրա համար, որ նախկին համակարգին քաղաքական գնահատական չի տրվել, այլ որովհետև եղել են անդրկուլիսյան բանակցություններ իշխանափոխության ընթացքում։ Նշվում է, որ այն ժամանակվա վարչապետի ու որոշ ժամանակ անհետացած Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններ են եղել, ինչպես մենք տեսնում ենք՝ երրորդ նախագահի շրջապատից ոչ ոքի հանդեպ  իրական գործեր չեն հարուցվում, իհարկե կան քրեական գործեր, բայց մենք տեսնում ենք, որ այդ գործերի մեջ մեղադրվող անձինք Հայաստանից կարող են բացակայել, իսկ նրանց փնտրելու ուղղությամբ իրական քայլեր չկան»։

Ըստ Բադալյանի՝ եթե ՀՀԿ-ն ժամանակին լուրջ ռեբրենդինգի ենթարկվեր, կարող էր ժամանակի ընթացքում ինչ-որ սպառնալիք ներկայացնել, իհարկե՝ ոչ լուրջ. «Բայց, ինչպես տեսնում ենք, երրորդ նախագահն այդ ռեբրենդինգը թույլ չտվեց, և այդ պոտենցիալ վտանգներից մեկը հօգուտ վարչապետի նա ոչնչացրեց։ Կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք թույլ  են տալիս ենթադրել, որ նրա առոք-փառոք լինելը կապ չունի նախկին համակարգին քաղաքական գնահատական չտալու հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում