Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցուցադրել է աղքատների համար սոցիալական բնակարանի նախագիծը YEEZY Home ապրանքանիշի ներքո, որը նա ստեղծում է 2018 թ.-ից, հաղորդվում է նրա Instagram-ի էջում:
Նա հրապարակել է 15 մետր բարձրությամբ գմբեթավոր շենքերի լուսանկարները, որոնք կառուցվում են Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում 300 հա մակերեսով տարածքում: Ուեսթն այս հողամասը գնել է դեռևս երեք տարի առաջ: Նշվում է, որ բնակելի տարածքը «դինամիկ» կլինի:
Ռեփերը նման դիզայն է ընտրել «Աստղային պատերազմների» ազդեցությամբ:
Այժմ նախագիծը շինարարության սկզբնական փուլում է: Դրա մոտավոր ավարտը դեռ անհայտ է: Հայտնի չէ նաև, թե ինչ պայմաններում են բնակեցվելու տները:











































