Friday, 03 07 2026
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո

Ռեկորդը գրանցված է․ ով էր կանգնած պատմական հաջողության ճանապարհին…

Եվրագավաթների 2019/2020 թթ. խաղարկությունում հայկական ակումբները ռեկորդ գրանցեցին՝ արդեն իսկ տանելով 7 հաղթանակ: «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին Երևանում 2:1 հաշվով հաղթելուց հետո ևս երկու հաղթանակ գրանցեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում՝ 2:0 և 2:1 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի «Լինկոլնի» նկատմամբ: Երևանի «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 3:1 և 3:0 հաշվով առավելության հասավ «Մակեդոնիայի» նկատմամբ: Եվ վերջապես, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում մրցակցի հարկի տակ մակեդոնական «Շկուպիին» 2:1 հաշվով հաղթելուց հետո, որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում նույն հաշվով առավելության հասավ չեխական «Յաբլոնեցի» նկատմամբ: «Փյունիկն» ու «Ալաշկերտն» այսօր երկրորդ փուլի պատասխան հանդիպումներն են անցկացնելու մրցակցի հարկի տակ, իսկ «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում օգոստոսի 8-ին հյուրընկալելու է Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»: Սա նշանակում է, որ մեր թիմերն իրական հնարավորություն ունեն գերազանցելու գրանցած ռեկորդը:

Նշենք, որ եվրագավաթների մրցաշարերում հայկական թիմերին երբևէ չի հաջողվել նույն մրցաշրջանում 7 հաղթանակ տանել: Հիշեցնենք, որ անցյալ տարի հայկական երկու ակումբներին՝ «Ալաշկերտին» և «Փյունիկին», հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, ինչը ևս պատմական ցուցանիշ էր: Գրանցված արդյունքները վառ ապացույցն են նրա, որ մեր ակումբային ֆուտբոլը հաստատուն քայլերով զարգացում է ապրում: Տարիներ առաջ մեզ համար որակավորման մեկ փուլ անցնելն արդեն իսկ հաջողություն էր որակվում, իսկ այսօր նույնիսկ խոսվում է հեղինակավոր մրցաշարերի խմբային փուլում ներկայացուցիչ ունենալու մասին: «Արարատ-Արմենիան» ունի այդ հնարավարությունը: «Սաբուրթալոյի» արգելքը հաղթահարելու դեպքում մեր չեմպիոնը կհայտնվի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, և խմբային մրցաշարում հայտնվելու համար անհրաժեշտ կլինի կատարել ընդամենը մեկ քայլ:

Ուժեղ առաջնությունը և ուժեղ ակումբները ուժեղ հավաքականներ ունենալու գլխավոր նախապայմաններից են: Գալիք մրցաշրջանի մեկնարկին մեր երկրում ակումբային ֆուտբոլի մակարդակով իրական բում արձանագրվեց: Ստեղծվեցին բազմաթիվ նոր թիմեր, ինչը էապես կմեծացնի հետաքրքրությունը ներքին առաջնությունների նկատմամբ:

Նշենք նաև, որ մեր թիմերի առաջընթացի մասին խոսում են ոչ միայն գրանցված արդյունքները, այլև խաղի որակը: Այսօր «Փյունիկը» առավելության է հասնում չեխական ուժեղագույն ակումբներից մեկի նկատմամբ: Հայաստանի չեմպիոնը պարտության է մատնում Շվեդիայի չեմպիոնին: Կարծում ենք՝ բոլորի համար պարզ է, որ մեր ֆուտբոլն ունեցել է և ունի մեծ պոտենցիալ, որը հայտնի պատճառով չի օգտագործվել: Ոմանք այսօր էլ հարցնում են, թե ինչպես մեր թիմերին կարճ ժամանակում հաջողվեց ուժեղանալ: Պատասխանն ակնհայտ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո մեր թիմերը, մեր առաջնությունը, մեր ֆուտբոլը սկսեց շնչել, և թթվածնի բավարար քանակության պայմաններում ֆուտբոլային օրգանիզմը բնականոն եղանակով սկսեց զարգանալ: Ունեինք 6-թիմանոց առաջնություն, որոնցից 4-ը մասնակցում էին եվրագավաթների խաղարկություններին:

Այսինքն՝ ակումբներից մեծ ջանքեր չէին պահանջվում Եվրոպա դուրս գալու համար, ինչը ակումբային ֆուտբոլի լճացման գլխավոր պատճառն էր: Գալիք առաջնությունում արդեն 10 թիմ պայքարելու են եվրագավաթներին մասնակցելու 4 ուղեգրերի համար:

Եվրագավաթներում տարած հաղթանակները բարձրացնում են մեր ակումբային ֆուտբոլի վարկանիշը: Այսինքն՝ հաջորդ տարի վիճակահանության ժամանակ մեր թիմերը կարող են հայտնվել ավելի ուժեղ զամբյուղներում և մրցել համեմատաբար ավելի թույլ մրցակիցների հետ: Եվս մեկ դրական երևույթ, որը տեղի է ունենում մեր թիմերում եվրագավաթների խաղարկությունում:

Թիմերի առաջընթացին զուգահեռ որակական աճ են գրանցում նաև մեր ֆուտբոլիստները, որոնք ազգային հավաքականի թեկնածուներ են: Խոսքը վերաբերում է հատկապես «Փյունիկում» և «Ալաշկերտում» ելույթ ունեցող խաղացողներին: Վստահաբար կարելի է ասել, որ Էրիկ Վարդանյանը, Արմեն Մանուչարյանը, Արթուր Միրանյանը պատրաստ են օգնել նաև Հայաստանի ազգային հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում