Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Երկրորդ նախագահի աշնանային հաջողությունը

Ինչպիսին է թեժ աշնան՝ Ռոբերտ Քոչարյանի շանսը, որի մասին նա խոսել է «Գոլոս Արմենիի» հարցազրույցում: Մեդիադաշտում գերակշռող հարցերից մեկն այս օրերին դա է, և հնչում են տարբեր պատասխաններ, հնարավոր ներքաղաքական կոնֆիգուրացիայի մասին տարաբնույթ դատողություններ:

Ռոբերտ Քոչարյանի շանսն այդ իմաստով պետք է դիտարկել երկու հարթությունում՝ այսպես ասած կոնսոլիդացված ընդդիմության, և այդ ընդդիմությամբ քաղաքական հաջողության: Եվ թերևս մի հարթություն էլ՝ օրակարգ թելադրելու: Այդ իմաստով՝ Քոչարյանն իր շանսը կարողանում է օգտագործել: Միայն այն, որ նրա հերթական հարցազրույցը արդեն մի քանի օր քննարկումների առարկա է, արդեն իսկ մարտավարական հաջողություն է նրա համար: Մյուս կողմից, ինչ անել, եթե չքննարկել: Իսկ ուրիշ ի՞նչ կա քննարկելու, եթե ոչ այն, ինչ «առաջարկում» է Քոչարյանը: Եվ դա հռետորական հարցադրում չէ, որովհետև կա օրակարգի լրջագույն բաց, ու այդ բացը միայն իշխանությունից չէ, որ գալիս է: Ավելին՝ իշխանության համար, խոշոր հաշվով, այդ բացը խնդիր էլ չէ՝ զուտ քաղաքական շահի տեսանկյունից: Որովհետև այն լցնում է Քոչարյանը՝ ընդհանուր առմամբ, իսկ Քոչարյանի լցրած օրակարգը դեռևս երկար ժամանակ իշխանության համար, մեծ հաշվով, կլինի անվնաս, և ավելին՝ կտա խաղի լայն ու բազմաշերտ հնարավորություն: Այլ է հանրային-քաղաքական լայն սպեկտրի համար, որը քաղաքականության մեջ է դրանով զբաղվելու, ոչ թե դրանով «տուն պահելու» համար:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի «աշնանային շանսի» մյուս երկու հարթություններին, ապա նախ՝ կոնսոլիդացիոն շանսը: Այստեղ իրավիճակը հանգում է քաղաքականության մեջ «տուն պահելու» նպատակով գտնվողներին: Երկրորդ նախագահը անկասկած կկարողանա կոնսոլիդացնել այդ սեգմենտին, որովհետև այդ հարցում լիովին կարող է պահել նրանց, ունի դրա հնարավորությունը: Այստեղ նրան մրցակից կարող է լինել Գագիկ Ծառուկյանը: Կլինի՞, թե՞ ոչ՝ սա արդեն Ծառուկյանի ընտրության խնդիրն է: Ընդ որում՝ դրա մասին տողերիս հեղինակը խոսել է տարբեր հոդվածներում: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական բավականին ագրեսիվ հայտն ի վերջո փակուղի է առաջին հերթին այն ուժերի համար, որոնք ակնկալում են լինել Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն: Որովհետև երկրորդ նախագահն այդ իմաստով արդեն իսկ գերազանցել է բոլորին՝ իր անգամ խիստ ցածր լեգիտիմությամբ կամ դրա գրեթե բացակայությամբ: Որովհետև բանն այն է, որ մյուսները ոչ լեգիտիմության խնդիր չունեն, բայց ունեն նաև էական լեգիտիմության խնդիր: Իսկ լեգիտիմությունը միայն, այսպես ասած, «անմեղության կանխավարկածի» մերժվածության աստիճանով չէ, որ չափվում է: Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանն ունի քաղաքական կոնսոլիդացիայի շատ թե քիչ շոշափելի վիճակ ստեղծելու հնարավորություն, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտն ունի «տուն պահողների» շոշափելի բանակ:

Շանսի երկրորդ հարթությունը՝ այս կոնսոլիդացիայով հաջողությունը, արդեն, մեղմ ասած, խնդրահարույց է, որովհետև «տուն պահողների» կոնսոլիդացիայով քաղաքական հաջողության հասնելը գործնականում անհնարին է անգամ բարձր հանրային լեգիտիմությամբ առաջնորդների համար: Իսկ Ռոբերտ Քոչարյանն անգամ այդ լեգիտիմությունը չունի: Հետևաբար առավել մեծ է հավանականությունը, որ հաջողությունը լինելու է միայն կոնսոլիդացված սեգմենտի մի շոշափելի մասի տուն պահելու հարցում, մինչև Ռոբերտ Քոչարյանը կդադարի այդ հարցում օգտակար լինել նրանց՝ կա՛մ հասկանալով, որ իր, այսպես ասած, դժբախտության կամ ծանր ու բարդ վիճակի վրա պարզապես որոշ շրջանակներ «մակաբուծում» են, կա՛մ տեսնելով, որ պաշտպանական այդ մարտավարությունը չի տալիս որևէ արդյունք և նույնիսկ կարող է առաջացնել հավելյալ խնդիրներ՝ ներքին քաղաքականության սուբյեկտի փոխարեն իրեն ավելի շատ վերածելով ռեգիոնալ-քաղաքականության օբյեկտի:

Այդ իմաստով, երկրորդ նախագահի համար աշնանային հաջողությունը կլինի թերևս այդ իրողությունների պատկերացումն ու քաղաքական պատրանքներից ձերբազատումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում