Բժիշկները պատմել են, թե որն է ալկոհոլիզմի առաջին պատճառը: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:
Նշվում է, որ պետք է անհանգստանալ այն դեպքում, երբ մարդու ձեռքերը սկսում են դողալ ալկոհոլ խմելուց հետո:
Պարզաբանվում է, որ այս էֆեկտը կոչվում է ալկոհոլային տրեմոր: Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմը փորձում է ինքնուրույն հեռացնել ալկոհոլը:
Բացի այդ, դա կարող է առաջանալ դրական հույզերի համար պատասխանատու դոֆամինի պակասից:

Բժիշկները նախազգուշացրել են, որ ցնցումը կարող է առաջանալ նաև այլ պատճառներով, բայց եթե այն ավելի հաճախակի է դառնում, ապա պետք է դիմել բժշկական օգնության:








































