Արձակուրդում գտնվող վարչապետն ամփոփել է այսօրվա շրջագայության արդյունքները։ Ազատ ժամանակն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։
Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այնուհետ հյուրընկալվել Դպրաբակի բնակիչ Աղավարտ Վարդանյանի տնտեսությունում: Հանդիպումների արդյունքները վարչապետը ներկայացրել ֆեյսբուքյան էջում։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2373231289663919









































