Ռուսաստանը հետաքրքրված է «ութնակի» երկրների հետ բոլոր մակարդակներով, այդ թվում՝ բարձր, կապերի շարունակմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարոտւղար Դմիտրի Պեսկովը:
Interfax-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ ռուսական կողմը միշտ հանդես է եկել բոլոր ոլորտներում հարաբերությունների հետևողական զարգացմամբ իր գործընկերների հետ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ծանուցում չի ստացել «ութնակի» գործընկերներից բարձր մակարդակով միջոցառումների չեղյալ հայտարարման կամ տեղափոխման վերաբերյալ:
Խոսքը մասնավորապես բարձր մակարդակով ռուս-գերմանական խորհրդակցությունների, ինչպես նաև Ֆրանսիայում հունիսին տեղի ունենալիք միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ Պուտինի ունեցած հրավերի մասին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ G8-ի գագաթնաժողովը, որը ծրագրված էր հունիսին, Սոչիից տեղափոխվել է Բրյուսել, որտեղ կանցկացվի առանց Ռուսաստանի մասնակցության:









































