Լուսնի և մոլորակների ուսումնասիրման հարցերով համաժողովին ներկայացված LADEE առաքելության նախնական տվյալներով՝ Լուսնին շրջապատում է փոշու մասնիկներից կազմված մթնոլորտը:
«Մեր բնական արբանյակն իսկապես ունի մթնոլորտ: Եվ այն կազմված է փոշուց»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Միհալի Հորանային:
LADEE ժամանակակից զոնդը պտտվում է արբանյակի շուրջը ցածր ուղեծրում և կարող է միկրոնային չափի մասնիկները տարբերակել այն պահին, երբ դրանք ընկնում են զոնդի հատուկ սարքի մեջ, այնուհետև գոլորշիանում: Գիտնականների հաշվարկներով՝ դա տեղի է ունենում միջինը յուրաքանչյուր րոպե կամ րոպեում երկու անգամ:
Հորանային ասել է նաև, որ ինքն ու իր թիմը նկատել են փոշու հզոր բռնկումներ, երբ մոտ 300 մասնիկներ րոպեում հայտնվել են սարքում: Դա կարող է կապված լինել Լուսնի մակերևույթի միկրոերկնաքարերի անկման հետ:











































