ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «վհուկների որսն» ավարտվել է։ Այդ խոսքը հետևել է Նյու Յորքի դատարանի որոշմանը, որը մերժել է Դեմոկրատական կուսակցության հայցը՝ 2016-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։
«Դա իսկապես մեծ գործ է, հատկապես այդպիսի բան լսել հարգելի դատավորից, որին նշանակել է նախագահ Քլինթոնը։ Վհուկների որսն ավարտված է»,-մեկնաբանել է լուրը Թրամփը։