IBF վարկածով կիսաթեթև քաշային կարգում հայազգի բռնցքամարտիկ Ալեքսանդր Միսկիրտչյանը(24-2-1), ով հանդես է գալիս Բելգիայի դրոշի ներքո, կմենամարտի ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի(18-0) հետ: Այդ մասին է հայտնում Allboxing-ը:
Միսկիրտչյանի հակառակորդը կիսաթեթև քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնական գոտու պաշտպանություն կանցկացնի: Մենամարտը կկայանա Մակաոյում` մայիսի 31-ին:
Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտը ռուսաստանցին անցկացրել է Բիլի Դիբի դեմ, ում նկատմամբ 9-րդ ռաունդում առավելության է հասել տեխնիկական նոկաուտով:








































