Գյումրիում ԵԿՄ համաժողովի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։
Նա հանդիպման ժամանակ վատ է զգացել և ուշաթափվել: Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«14։35–ին նա բերվել է բուժհաստատություն, բայց արդեն մահացած էր»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բուժհաստատությունից։
Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ Ասատրյանի մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Համբարձում Ասատրյանը 61 տարեկան էր:









































