Monday, 29 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն

Պետդեպարտամենտը 234 հազար դոլար է ծախսել Թրամփի՝ Շոտլանդիայում գտնվող գոլֆ-ակումբ այցելության վրա

Պետդեպարտամենտը մոտ 234 հազար դոլար է ծախսել անցած տարվա հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆ-ակումբ այցելության վրա։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Hill պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր տեսուչի հսկիչ գործառույթներ կատարող Սթիվեն Լինիքի նամակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանում ասվում է, որ պետդեպարտամենտը 233 հազար 732.86 դոլար է ծախսել՝ իր աշխատակիցների գործուղման, արտաժամյա աշխատանքի, հյուրանոցներում համարների և մեքենաների վարձակալության վճարումների համար՝ Թրամփի Թերնբերիի (Շոտլանդիայի հարավ-արեւմուտք) էլիտար Trump Turnberry գոլֆ-ակումբ այցելության ժամանակ 2018-ի հուլիսի 14-15-ին։ Ինչպես նշում է Լինիքը, այդ գումարը չի ներառում այն միջոցները, որոնք ներքին անվտանգության նախարարությունը փոխհատուցել է պետդեպարտամենտին, դրա համար էլ ներկայացնում է ուղևորության ընդհանուր ծախսերի միայն մի մասը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ծախսերի հիմնական մասը կազմել է 111 հազ. 261.44 դոլար և բաժին է ընկել հյուրանոցների սենյակների վարձակալությանը։

Գլխավոր տեսուչի պատասխանը ստացվել է այն բանից մեկ տարի անց, երբ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը (դեմոկրատ Մասաչուսեթսի նահանգից) և Թոմաս Քարփերը (դեմոկրատ Դելավերի նահանգից), ինչպես նաև կոնգրեսական Էլայջա Քամինգսը (Մերիլենդի նահանգից) գերատեսչությունից տեղեկատվություն խնդրեցին ուղևորության ծախսերի մասին։ «Ամերիկացիները չպետք է վճարեն նախագահի չարդարացված և վատնողական ուղևորությունների, մասնավորապես, արտասահմանում գոլֆ խաղալու վրա,- ասել են օրենսդիրների ներկայացուցիչները՝ ծանոթանալով փաստաթղթին։- Մոտ 234 հազար դոլարը, որը բացահայտել է պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը, ընդհանուր ծախսի ընդամենը մի մասն են Շոտլանդիայում նախագահի գոլֆ-ակումբի անցած տարվա մեկ ուիքենդի ժամանակ»։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը չի պատասխանել դեմոկրատների հարցին շահույթի ծավալի մասին, որն ստացել է Թրամփի գոլֆ-ակումբը այդ ուղևորությունից հետո։

Օրենսդիրները դեռ սպասում են ներքին անվտանգության նախարարության հաշվետվությանը, որում մանրամասն նկարագրվում են նրա սեփական ծախսերը՝ կապված Թերնբերի ուղևորության հետ։ Փաստաթղթի հրապարակման ժամկետները հայտնի չեն։

Թրամփն անցած տարվա հուլիսի 13-ին ավարտել է Միացյալ Թագավորություն իր այցելության աշխատանքային մասը և հանգստյան օրերն անցկացրել Շոտլանդիայում, ազատ ռեժիմով, սեփական Trump Turnberry գոլֆ-ակումբի տարածքում։ Եվ՛ շաբաթ, և՛ կիրակի նրան տեսել են գոլֆ խաղալիս։ Այնտեղ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը պատրաստվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հելսինկիում, որը տեղի ունեցավ երկուշաբթի։

Մայիսին The Huffington Post ինտերնետ-պարբերականը տեղեկացրել է, որ Թրամփի տարվածությունը գոլֆով նրա նախագահության օրոք ամերիկյան հարկատուների վրա 100 մլն դոլար է նստել։ Պարբերականը հաշվել է, որ պետության ղեկավար լինելու ութ տարիների ընթացքում նրա նախորդը՝ Բարաք Օբաման, «հանգստյան ուղևորությունների» և արձակուրդի վրա ծախսել է 97 մլն դոլար։

ԱՄՆ ներկայիս նախագահը գոլֆի մեծ երկրպագու է և ունի 16 գոլֆ-ակումբ ԱՄՆ-ում և Ամերիկայի սահմաններից դուրս՝ Շոտլանդիայում, Իռլանդիայում, ԱՄԷ-ում և Ինդոնեզիայում, բայց ամենից հաճախ նրան կարելի է տեսնել Փալմ Բիչի (Ֆլորիդայի նահանգ, Մար ա Լագո կալվածք), Բեդմինսթերի (Նյու Ջերսիի նահանգ) և մայրաքաղաքի արվարձանի՝ Պոտոմակ Ֆոլսի (Վիրջինիայի նահանգ) գոլֆի դաշտերում։ Թրամփին քննադատողներն ու էթիկայի հարցերով փորձագետները կարծում են, որ նախագահը, այդքան հաճախ այցելելով գոլֆ-ակումբներ, ըստ էության, զբաղվում է դրանց գովազդով։ Համաձայն ամերիկացի լրագրողների հաշվարկների՝ հանրապետականն իր նախագահության օրոք շահել է գոլֆի ավելի քան 210 խաղ, ընդ որում՝ մեծ մասը՝ սեփական գոլֆի դաշտերում։

Թրամփն իր ընտրարշավի ժամանակ քանիցս քննադատել է Օբամային այն բանի համար, որ նա, իբր, չափից ավելի հաճախ է իրեն թույլ տալիս հանգստանալ, այդ թվում գոլֆի դաշտում։ «Ես կաշխատեմ ձեզ համար, գոլֆի ժամանակ չեմ ունենա»,- պնդում էր Թրամփը Վիրջինիայի նահանգում իր կողմնակիցների նախընտրական հանրահավաքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում