Ցավոք, այսօր ոչ բոլոր զբոսաշրջային ընկերություններն են զբոսաշրջիկների հետ կնքում համապատասխան պայմանագիր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Պայմանագրում պետք է հստակ նշված լինի փաթեթի սկիզբը, ավարտը, երթուղին, տրանսպորտային միջոցը, հյուրանոցային օբյեկտը, կարգը, սննդի կազմակերպումը։ Ցավոք, ոչ բոլորս ենք պահանջում այդ պայմանագիրը, և հետագայում ունենում խնդիրներ», – ասաց Ապրեսյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում վեր հանված խնդիրներին։












































