Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Սարգսյան-Ալիև հանդիպման պիտանելիության ժամկետը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպման, և հանդիպման ժամկետները ճշտվում են: Անհասկանալի է, թե արդյոք Ուորլիքի խոսքը վերաբերում է Հաագայում միջուկային գագաթնաժողովի՞ ընթացքում տեղի ունենալիք հանդիպմանը՝ ինչպես պլանավորվում էր վերջին օրերին, թե՞ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա այլ ժամկետներում: Այսինքն` չի բացառվում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա այսօր Հաագայում, և գուցե դա ոչ միայն չի բացառվում, այլ շատ հավանական է, որ հենց այդպես էլ կլինի:

Մինչ այդ հերթական ողբերգական լուրն է ստացվել հայ-ադրբեջանական շփման գծից՝ այստեղ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու վիրավորվել է հայաստանցի զինծառայողներից մեկը: Սա վերջին մի քանի օրերին երկրորդ նման դեպքն է:

Պատահակա՞ն են արդյոք այս դեպքերը Սարգսյան-Ալիև կազմակերպվող հանդիպման ֆոնին, թե՞ ոչ` շատ դժվար է ասել: Համենայնդեպս, մի բան պարզ է, որ խաղաղության և կայունության պահպանումը ղարաբաղյան հակամարտության գործընթացում ներկայումս չափազանց կարևոր խնդիր է, և համանախագահները անկասկած հենց այս կարևորությունը հաշվի առնելով են ձեռնամուխ եղել Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Այս հանդիպման առանցքում անկասկած լինելու է երկու նախագահների հավաստիացումը առ այն, որ կողմերից որևէ մեկը չի փորձի քայլ կատարել Ղրիմում ստեղծված իրավիճակից, Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունից և Արևմուտքի հետ լարվածությունից օգտվել կամ,- ինչը իհարկե ավելի հավանական է,- որևէ գործարքի մեջ մտնել հենց Ռուսաստանի հետ և ռազմական ավանտյուրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

Կհաջողվի՞ այս փորձը համանախագահների մոտ, թե՞ ոչ` կրկին շատ դժվար է ասել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, և բավականին բարդ է կանխագուշակել, թե Սարգսյան-Ալիև հանդիպման, այսպես ասած, երաշխիքները ինչքան կայուն կլինեն և պիտանելիության ինչ ժամկետ կարող են ունենալ: Հատկապես այն զարգացումների ֆոնին, որոնք արձանագրվում են նաև Սիրիայում, որտեղ հանկարծ լարվածությունը բավական թեժ բռնկում է ունենում, ընդ որում` այն ուղղությամբ, որտեղ տեղակայված է ռուսական ռադիոտեղորոշիչ կայան, և որն էլ զուտ հայկական Քեսաբ բնակավայրն է, որն արդեն տարհանվել է գրոհի վտանգներից պաշտպանվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում