Համացանցում հրապարակվել է ավստրալական «Նեկրոմանտ» ֆանտաստիկ ֆիլմի կրկնօրինակի թրեյլերը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ։
Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Կիա Ռոուչ-Թյորներն է, Պրոդյուսերը՝ Էնդրյու Մեյսոնը, որ հայտնի է «Մատրիցա» ֆիլմից։ Ֆիլմում նկարահանվել են նաև Քերոլայն Ֆորդը, Բեն Օ՛Թուլը, Մայքլ Դունքանը։
Ֆիլմը Հովարդ անունով մի երիտասարդի մասին է, որը գիտակցում է, որ միացել է նեկրոմանտների գաղտնի կազմակերպությանը։ Նա դառնում է սմարթֆոնների միջոցով մարդկանց սրտերին տիրող դևերին հետապնդող որսորդներից մեկը։









































