Ռուս երգչուհի Վալերիան, ով աջակցում է Ուկրաինայի և Ղրիմի վերբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, առաջին անգամ է կարծիք հայտնել հակամարտության մասին: Երգչուհին համոզված է, որ իր ուկրաինացի կոլեգաների կողմից հնչող մեղադրանքներն ու բոյկոտը նրանց օգուտ չեն տա: Վալերիայի խոսքերով՝ ամենից շատ կտուժեն ռուս արտիստների երկրպագուները, ում համերգները Ուկարիանայում տիրող իրավիճակի պատճառով չեն կայանա:
Երգչուհին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային պետք է իր ձևով պատասխանի՝ թույլ չտա, որպեսզի ուկարիանցի արտիստները Ռուսաստանում ելույթ ունենան, գրում է viva.ua-ն:









































