Wednesday, 01 07 2026
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում

Արմեն Սարգսյանը փորձում է լրացնել այդ բացը. ինչո՞ւ նախագահը հանդես եկավ ուղերձով

Նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրողությունների առնչությամբ ուղերձ է հղել, որում շեշտադրում է երկխոսության, միասնականության կարևորությունը՝ ոչ միայն նպատակի, այլ նաև դրան հասնելու միջոցների կարևորությունը, նաև կարևոր համարում դադար առնելն ու անելիքը ծանրութեթև անելը: Արմեն Սարգսյանը նաև նշում է, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակում է գործում՝ թերևս ակնարկելով, որ ավելին անել չի էլ կարող։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն այդ ուղերձը հղել է մի քանի պատճառով: «Երբ երկրի ներքաղաքական իրավիճակը լարվում է, շատ հասարակական-քաղաքական գործիչներ դիմում եմ նախագահ Արմեն Սարգսյանին։ Եթե նախագահ Արմեն Սարգսյանը չի արձագանքում, տեղի է ունենում նրա գործունեության խիստ քննադատում։ Հիշեցնեմ՝ նրան քննադատում էին դատարանների շենքի շրջափակման վերաբերյալ գնահատական չտալու համար, իսկ երբ նա այդ գնահատականը տվեց, քննադատությունները կրկնապատկվեցին։ Արմեն Սարգսյանին սկսեցին մեղադրել, ու մի մասը համարեց, որ լավ կլիներ, որ նախագահն ընդհանրապես կոչով հանդես չգար։ Հիմա իրավիճակը բավականին սրվել է  դատարանների շուրջ՝ կոնկրետ Սահմանադրական դատարանի, ու նախագահը նորից կոչով է հանդես գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանն ընդգծեց. «Քանի որ մենք խորհրդարանական հանրապետություն ենք, նախագահն այս ամենում որևէ ներգրավվածություն՝ բացի խորհրդակցական քննարկումներ անցկացնելուց, չի կարող ունենալ։ Երկրորդ ամենակարևոր հանգամանքը, թե ինչու  է նախագահը մերթընդմերթ այսպիսի հայտարարություններով հանդես գալիս. պարոն Սարգսյանը փորձում է փակել այն բացը, որ կա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ քննարկումներում։ Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում հասարակությունը և քաղաքական ուժերը բացահայտ բևեռացված են՝ կա՛մ իշխանամետ են, կա՛մ ընդդիմադիր։ Որևէ մեկը հանդես չի գալիս կենտրոնական դիրքերից ու  խաղաղարար առաքելություն չի իրականացնում։ Այդ բացը լրացնում է նախագահ Արմեն Սարգսյանը»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այս ուղերձը կարո՞ղ ենք համարել աջակցություն իշխանություններին, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել։ Բայց նկատենք, որ պարոն Փաշինյանը շատ ծանր է տանում որոշ քաղաքական գործիչների ակտիվությունն ու հասարակության մեջ նրանց վարկանիշի բարձրացումը, ուստի ես չեմ կարծում, թե պարոն Փաշինյանին շատ  դուր է գալիս պարոն Սարգսյանի ակտիվությունը»։

Համբարյանը հիշեցնում է՝ կոնկրետ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում պարոն Փաշինյանն աջակցում  է մեկին՝ Վահե Գրիգորյանին, ով Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ նախագահ է  համարում. «Նա 1.5-2 տարի առաջ բոլորին համոզում էր, որ Արմեն Սարգսյանը չի կարող լինել ՀՀ նախագահ։ Դա պետք չէ մոռանալ, և ըստ իս՝ պարոն Սարգսյանը դա չի էլ մոռացել։ Չենք կարող կանխատեսել, թե քաղաքական դաշտում ինչ տեղի կունենա, եթե պարոն Փաշինյանը վերջնականապես իր ձեռքը վերցնի նաև Սահմանադրական դատարանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում