Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Թումանյան կայարանում այրվել է բենզին տեղափոխող գնացքը, բենզինով բարձված 8 ցիստեռները:
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Դեպքի վայր են ժամանել նաև տարածքի ոստիկանները:
Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան:









































