Ծաղրածուի հագուստով ուղևորը, բրիտանական զբոսանավի զանգվածային ծեծկռտուքի պատճառ դարձավ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ մասնակիցները կռվի մեջ օգտագործեցին սպասքն ու կահույքը:
Ծաղրածուն ընկերուհու հետ հարձակվել է վեց մարդու վրա, այդ թվում`բարմենի, որը փորձում էր կռվողներին բաժանել։
Այսպիսով, «Բրիտանիա» զբոսանավի (որը մեկշաբաթյա շրջագայություն էր կատարում Նորվեգական ֆյորդներով) ուղևորները վնասածքներ են ստացել։
Իրավապահները հայտնել են նաև, որ 43-ամյա ծաղրածուն և նրա 41-ամյա ուղեկիցը ձերբակալվել են:









































