Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գտնվում է սրճարանի շենքում։
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։
Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում է սրճարանի շենքում, գործածվում էր տեխնիկական նպատակներով՝ շինանյութ և այլ պարագաներ տեղափոխելու համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216320729876613&id=1405208089









































