Ուկրաինան Բելառուսից հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցության համար: Այս մասին հաղորդում է RBK-ի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենի Պերեբեյնիսին:
Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նման որոշում է կայացվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ղրիմի հարցով վերջին հայտարարության կապակցությամբ:
Լուկաշենկոն օրերս հայտարարել է, որ Ղրիմը դարձել է Ռուսաստանի տարածք:
«Ղրիմն այսօր Ռուսաստանի Դաշնության մի մասն է: Կարելի է ճանաչել կամ չճանաչել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի»,- նշել է նա:
Ընդ որում՝ Ուկրաինայի կազմից շրջանի դուրս գալու պատասխանատվությունը Լուշակենկոն դրել էր երկրի նոր ղեկավարության վրա:










































