Ինչպես գիտեք, Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում կայացած «Չելսի» – «Արսենալ» խաղն ավարտվել է 6:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները կոպիտ սխալ է թույլ տվել: 17-րդ րոպեին նա կարմիր քարտ ցույց տվեց Կիրան Գիբիսն, բայց սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը:
Մարիները խաղից անմիջապես հետո ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել «Արսենալ»-ից, որն Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտե դիմում է ներկայացրել՝ Գիբսի կարմիր քարտը չեղյալ համարելու նպատակով:
The Sun-ի փոխանցմամբ՝ Մարիները կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ:






































