Իսպանիան հրաժեշտ է տալիս Ադոլֆո Սուարեսին, որը Իսպանիայի դուքս և գրանդ է ու այդ տիտղոսներին է արժանացել այն բանի համար, որ նա արել է Իսպանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած ոչ տևական ժամանակում: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Նրա հայրը ոչ բարձր դասի պետական պաշտոնյա է եղել: Ադոլֆոն իրավաբանական կրթություն է ստացել:
1958-ին նա ներառվել է ֆրանկիստական ռեժիմի օրոք միակ օրինական գործող «Ազգային շարժում» կուսակցություն:
1976-ի հուլիսի 3-ից մինչև 1981 թվականը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Կառավարության ղեկավարի պաշտոնում նա իրականացրել է Իսպանիայի անցումն ավտորիտար պետությունից ժողովրդավարականի: Երկրում վերականգնվել է բազմակուսակցական համակարգը: Մասնակի ինքնավարություն է տրամադրվել Կատալոնիային (1977-ի սեպտեմբերի 29) և Բասկերի երկրին (1977-ի դեկտեմբերի 31):







































