ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կանչել է հարցաքննության մի քանի քրեական գործերի շրջանակներում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում ամերիկացի առաջնորդներն ընդգծել են «Վրաստանի առաջնորդներին երկրի ապագայի վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը»:
Վրաստանի նախկին նախագահին հարցաքննության են կանչել մարտի 27-ին որպես վկա 10 քրեական գործերի շրջանակներում: Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ հարցաքննության համար չի ժամանի Վրաստան:









































