Մադրիդի «Ռեալ»-ի 21-ամյա հարձակվող Խեսե Ռոդրիգեսն առաջիկա մրցաշրջանը կարող է անցկացնել այլ ակումբում: Այդ մասին է հայտնում
Fichajes.net-ը:
Երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան էր անցկացնում, սակայն լուրջ վնասվածքի պատճառով ստիպված էր ընդհատել այն: «Արքայական ակումբ»-ի ղեկավարները մտադիր են 1 մրցաշրջանով վարձավճարով տրամադրել Խեսեի իրավունքները եվրոպական որևէ ակումբի:
Շրջանառվող լուրերի համաձայն` Խեսեի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ը:









































