Ամերիկացի գործարար Բերնարդ Մեյդոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է կրճատել իր պատժաժամկետը, հաղորդում է AP-ն։
2009-ին աշխարհում խոշորագույն ֆինանսական բուրգի ստեղծողը 150 տարվա պատժաժամկետ է ստացել։
Տվյալ պահին Մեյդոֆը պատժաժամեկտը կրում է Հյուսիսային Կառոլինայում բանտում։
Ըստ փորձագետների՝ Մեյդոֆի բուրգը մարդկության պատմության մեջ խոշորագույն ֆինանսական կեղծիքն է։








































