Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը 6 տարեկան Մահոմեդ-Էմի Գազիևին ընդունել է ծառայության իր թիկնազորում: Այս մասիննա գրել է իր Instagram-ում:
Նշվում է, որ նշանակմանը նպաստել է տղայի ծնողների կողմից հրապարակված տեսագրությունը, որտեղ երեխան պատմում է Կադիրովին պաշտպանելու իր երազանքի մասին:
Չեչնիայի ղեկավարը հրապարակել է Գազիևի նշանակման մասին տեսանյութը և նշել, որ տղան իրական պահապան է, որ չունի իրեն հավասարը:
Գազիևին տրվել է ամբողջական զինամթերք և համազգեստ, ինչպես նաև խաղալիք զենքեր: Նրա համար նաև նշանակվել է կուրատոր, որը «Գրոզնի» պետական գիտակրթական համալիրի տնօրեն Ահմեդ Դուդաևն է: