ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում կտրված հաստաբուն ծառեր տեղափոխող բեռնատարի լուսանկար է հրապարակել:
Նա հայտնում է, որ պատկերն արձանագրվել է Սոթքի հատվածում, որտեղ ծառերով բեռնված 3 բեռնատար է երթևեկել:
«Մի քանի օր առաջ Արցախ-Հայաստան ճանապարհի Սոթքի հատվածում ահա այսպիսի տեսարաններ կարելի էր նկատել: Եվս երկուսը տեխնիկական պատճառներով չնկարեցի»,- գրել է պատգամավորը:
https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10157834230779026