Monday, 15 06 2026
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից

Վաշինգտոնից՝ Երևան և Բաքու. կշեռքի որակապես տարբեր նժարները

Հայաստանում բավականին ուշադրության է արժանանում հանգամանքը, որ ԱՄՆ-ը 100 միլիոն դոլար ռազմական օգնություն է նախատեսում Բաքվի համար և 7 միլիոն դոլար՝ Հայաստանի: Այս հանգամանքը դարձել է Հայաստանում տեղեկատվական նենգափոխումների և շահարկումների նոր ալիքի պատճառ, որ ամեն այդպիսի առիթով ձգտում է առաջացնել նախկին իշխող համակարգի ենթակայության տակ գտնվող քարոզչական համակարգը: Սա հասկանալի է, այս մասին ամեն ինչ կարծես թե արդեն իսկ ասվել է, և ակնհայտ է, որ այս քարոզչությունը կանգ չի առնելու պետական որևէ խնդրի և անհրաժեշտության առաջ՝ խմբային շահերը սպասարկելիս:

Մյուս կողմից՝ իրավիճակն իսկապես թվում է արտառոց և մտահոգիչ, քանի որ խոսքն ակնհայտորեն անհամամասն բաշխման մասին է: Արդյոք այստեղ կա՞ իսկապես շոշափելի դիսբալանս ու նաև հայ-ամերիկյան հարաբերության խնդիր: Առերևույթ՝ այո: Սակայն երբ իրադրությունը դիտարկում ենք խորքային իմաստով, ապա անհրաժեշտ է արձանագրել, որ ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին ակնհայտորեն պայմանավորված է Իրանի դեմ պլացդարմային դիտարկմամբ: Մի բան, որ Հայաստանն իրեն թույլ տալ չի կարող, և միաժամանակ իրեն թույլ չի տա նաև ԱՄՆ-ը, որովհետև Հայաստանը Իրանի դեմ պլացդարմի վերածելը սկզբունքորեն անհամապատասխան է ԱՄՆ ռեգիոնալ շահերին և քաղաքականության տրամաբանությանը:

Հայաստանն ունի բացարձակապես այլ դեր և դիտարկում, որը, այսպես ասած, կառուցողական, ստեղծարար տրամաբանության մեջ է: Միևնույն ժամանակ Հայաստանը Նահանգներին է դիմում Իրանի հետ հարաբերության առումով և ներկայացնում հայ-իրանական հարաբերությունը որպես կենսական ու կարևոր: Օրերս ամերիկյան հեղինակավոր Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում իր ելույթի ժամանակ այդ մասին խոսել էր նաև Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ Հայաստանը չի կարող հրաժարվել իրանական գազի հնարավորությունից: Վաշինգտոնն անշուշտ հասկանում է դա:

Միաժամանակ ԱՄՆ-ը բնականաբար չի կարող հատուկ քաղաքականության ռեժիմ հռչակել հայ-իրանական հարաբերության առումով: Դրա հանդեպ վերաբերմունքը ԱՄՆ-ը պետք է կառուցի, այսպես ասած, ոչ առերևույթ, իրական քաղաքականության ռեժիմում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընդունում է Իրանի հետ հարաբերության Հայաստանի իրավունքը, ինչը որոշակիորեն բալանսավորում է իրավիճակը: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանին ավելի մեծ ռազմական օգնություն՝ Իրանի դեմ, իսկ Հայաստանին՝ ավելի մեծ քաղաքական դե ֆակտո լոյալություն Իրանի հետ հարաբերության առումով: Բաքուն չի հրաժարվում այդ օգնությունից ոչ թե այն պատճառով, որ դա կարող է ծառայեցնել նաև Հայաստանի դեմ, այլ որովհետև Բաքուն ունի իրանական էքսպանսիոն ներուժը զսպելու խնդիր և այդ իսկ պատճառով ընդունում է պլացդարմային օգնությունը՝ չվախենալով Իրանի դժգոհությունից:

Այդպիսով, գործնականում առկա է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության դիսբալանս, այլ պարզապես գործիքակազմի տարբերակում: Ավելին՝ դիսբալանսից պարբերաբար դժգոհում է Ադրբեջանը, եթե խոսքը հենց արցախյան հարցի մասին է, որտեղ ԱՄՆ-ը օրակարգում է դրել հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների հարցն ու բավականին նուրբ երկխոսության մեջ է հայկական կողմի հետ, ինչի վկայությունն էին նաև օրերս ԱՄՆ Կոնգրեսի ընդունած երկու որոշումները՝ մեխանիզմների և Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում