Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով Վիշվանաթան Անանդին: Անանդն Արոնյանին գերազանցում է 1 միավորով:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Վիշվանաթան Անանդ – 6 միավոր
2. Լևոն Արոնյան – 5
3-5. Վլադիմիր Կրամնիկ – 4.5
3-5. Սերգեյ Կարյակին – 4.5
3-5. Շահրիյար Մամեդյարով – 4.5
6-7. Դմիտրի Անդրեյկին – 4
6-7. Պյոտր Սվիդլեր – 4
8. Վեսելին Տոպալով – 3.5







































