Աֆրիկայում՝ Քենիայի արգելոցներից մեկում միաչքանի առյուծ է հայտնաբերվել, որն իր տեսքով հիշեցնում է «Առյուծ արքա»-ն մուլտֆիլմի հերոսներից՝ Շրամին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ նրան լուսանկարել է միլանցի լուսանկարիչը։

Նրա խոսքով՝ ինքը ճամփորդել է Մասի Մարայում, որտեղ նկատել է Բենա անունով առյուծին։
Նա առյուծի նկարը համացանցում է տեղադրել, որտեղ օգտատերերը նշել են վերջինի նմանությունը Շրամի հետ՝ երկուսի դնչի ձախ կողմի սպիի պատճառով։

Լուսանկարիչն ընդգծել է, որ Բենան աչքը կորցրել է կռվի ժամանակ, սակայն շատ լավ առյուծ է։







































