Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահ է, որ իր թիմը արդարացի հաղթանակ է տարել իսպանական Լա Լիգայի 29-րդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում:
«Կարծում եմ, որ Ռամոսն ակնհայտորեն խախտել էր կանոնները Նեյմարի դեմ մրցապայքարում, և 11 մետրանոցն արդարացի նշանակվեց: Այդ դրվագը քննարկման ենթակա չէ: Մյուս երկու դրվագները ես այնքան էլ լավ չեմ տեսել:
Միշտ ասել եմ, որ երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու է նաև «Ատլետիկո»-ն: Այս խաղից հետո մեծ հույսեր ենք կապում առաջնության հաղթող դառնալու հետ»,- ասել է արգենտինացի մասնագետը:






































