Ավստրիայի Բրաունաու Իննայի վրա քաղաքը երեկ զրկել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացի տիտղոսից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Բրաունաուի քաղաքային խորհուրդը քվեարկել է Հիտլերին բոլոր տիտղոսներից զրկելու օգտին, որոնք նրան շնորհվել էին իշխանության եղած տարիներին:
«Պատվավոր քաղաքացու տիտղոսի շնորհումը չեղյալ է համարվել որպես կանխարգելիչ քայլ, չնայած արխիվներից և ոչ մեկում չի հայտնաբերվել այն բանի ապացույցը, որ նրան դա շնորհվել է»,- ասվում է քաղաքային խորհրդի հայտարարության մեջ: Տեղեկացնենք նաև, որ Հիտլերն իշխանության տարիներին պատվավոր քաղաքացու տիտղոսներ բազմիցս է ստացել և համապատասխան փաստաթղթեր հայտնվելուն պես քաղաքային խորհուրդները չեղյալ են համարում 1930-40-ականներին կայացված որոշումները:







































