1972 թ.-ին արտադրված Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները Sotheby’s աճուրդի տանը վաճառվել են 437 500 դոլարով: Սա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աճուրդի տան հայտարարությանը:
Moon Shoe սպորտային կոշիկները ստեղծվել են Nike-ի համահիմնադիր Բիլ Բաուերմանի կողմից, 1972 թ.-ի ամառային օլիմպիական խաղերին (Մյունխեն) մասնակցող վազորդների համար: Այդ սպորտային կոշիկներից ստեղծվել է ընդամենը 12 զույգ:
Սպորտային կոշիկների նախնական գինը եղել է 160 հազար դոլար:
A rare pair of Nike's "Moon Shoe" has broken the world auction record for a pair of sneakers, according to Sotheby's https://t.co/0gJYXEqREh
— CNN Business (@CNNBusiness) July 24, 2019