ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը նախկինում 7,5 տարի Գեղարքունիքում բնապահպանության տեսչության տարածքային բաժնի պետ է եղել, ասում է՝ տեղափոխվող փայտի վերահսկողություն են իրականացրել. «Բնական է, որ հասարակ ժողովրդի հետևում մշտապես մարդիկ կային կանգնած, տարածքները բաժանված էին, և ոչ միայն վառելափայլ, այլ դուբ էին կտրում, հաճար էին կտրում և տեղափոխում էին Երևան և արտահանում արտասահման»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ բազմիցս փայտ տեղափոխող մեքենաներ են իրենք կանգնեցրել և պարզվել է՝ օրինական է եղել ծառահատումը, իրենք թույլտվություն են ունեցել:







































