Չինաստանի հետ ծառայությունների առևտրի մասին համաձայնագրի դեմ բողոքող թայվանցիները զավթել են կառավարության շենքը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Կիրակի օրը Թայբեում ցուցարարները կրկին հակամարտության մեջ են մտել ոստիկանների հետ, որի արդյունքում ակցիայի որոշ մասնակիցների հաջողվել է ներթափանցել կառավարության շենք և ներսից արգելափակել այն: Այս իրադարձությունների արդյունքնում նվազագույնը 13 մարդ է տուժել:
Անցած երեքշաբթի 2,5 հազար ուսանողի հաջողվել է մուտք գործել երկրի խորհրդարանի շենք և կաթվածահար անել ճրենսդիր մարմնի աշխատանքները: Ներկա պահին ցուցարարները շարունակում են շենքը և հարակից փողոցները արգելափակված պահել:
Ցուցարարներին ուժով ցրելու հարցը դեռևս չի բարձրացվել, փոխանցում է gazeta.ru-ն:











































