Queen խումբը պատրաստվում է երեք նոր տեսահոլովակ թողարկել: Այս մասին թիմը պատմել է իր ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ այս կերպ երաժիշտները ցանկանում են նշել «Bohemian Rhapsody» երգի տեսահոլովակի 1 միլիարդ դիտումը:
Queen խումբը նման ռեկորդ է գրանցել YouTube հարթակում:
Կատարողները նաև մրցույթ են հայտարարել, որի համաձայն խմբի բոլոր երկրպագուները կարող են մասնակցել այդ երեք տեսահոլովակների ստեղծմանը:
Պարզաբանվում է, որ մրցույթը ստացել է «You are the Champions» անվանումը խմբի մեկ այլ նույնանուն «We are the Champions» երգից: