Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հոգեկան հիվանդ Լիանան կալանավայրում վտանգել է մյուս կալանավոր կանանց անվտանգությունը

2013 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 17-ն անց 30 րոպեին Քաջարան քաղաքի իրենց բնակարանում ընտանեկան վիճաբանության ժամանակ 30-ամյա Լիանան (անունը փոխված է) խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել էր մոր մեջքին ու դեմքին, բռնուցքով հարվածներ էր հասցրել մոր աչքին ու քթին, կողերին ու մեջքին:

Տուժած մոր առողջությանը դստեր կողմից պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այս ընտանեկան հանցագործության փաստով նոյեմբերի 9-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Նոյեմբերի 11-ին Լիանան ձերբակալվել էր, նոյեմբերի 13-ին ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այս ամբողջ ընթացքում կասկածներ չէին առաջացել Լիանայի հոգեկան առողջության վերաբերյալ:

Նրան հարցաքննել էր քննիչը, կալանքի տակ առնելու որոշում կայացնելիս նրան տեսել էր դատավորը, բայց Լիանան, փաստորեն, ընկալվել էր որպես հոգեկան հիվանդություն չունեցող: Նա, որպես կալանավոր, տեղափոխվել էր կալանավայր:

Ցավալին այն է, որ Լիանայի հոգեկան խնդիրների մասին լռել են նաև նրա հարազատները: Ընտանիքը չի՞ իմացել, թե՞ չի ցանկացել բարձրաձայնել հիվանդության մասին՝ ավելի կարևորելով հասարակական կարծիքը: Հենց այդ պատճառով չէ՞, որ ընտանեկան դրաման հասունացել է մինչև մորը դանակով հարվածելու, կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառելու աստիճան:

Լիանայի կենսագրականում նշված է նաև, որ նա… ամուսնացած է:

Միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում են ուշադրություն դարձրել կալանավոր Լիանայի ոչ ադեկվատ վարքագծի վրա:

Կալանքի տակ գտնվող ամբաստանյալուհին հոգեբույժի կողմից ենթարկվել է զննման: Արդյունքում նրա մոտ նախնական ախտորոշվել է «Իրավիճակային խանգարում, դեպրեսիվ համախտանիշ»:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին, կատարված ծանր հանցանքից մոտ երկու ամիս անց վերջապես նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Լիանան տառապել ու տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ:

Ըստ մասնագիտական եզրակացության՝ մորը դանակահարելիս, բռունցքներով հարվածներ հասցնելիս Լիանան գտնվել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ, զրկված է եղել իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից:

Կատարած հանցավոր արարքի նկատմամբ Լիանան ճանաչվել է անմեղսունակ:

Մասնագիտական եզրակացությամբ՝ կալանավոր Լիանան վտանգ է ներկայացնում շրջապատի համար, կարիք ունի հսկողության, խնամքի և հարկադիր բուժման՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Այդ վիճակում գտնվող անձին կալանավայր ուղարկելով՝ վտանգի էին ենթարկվել, փաստորեն, նույն քրեակատարողական հիմնարկում արգելանքի տակ գտնվող կանայք:
2014 թվականի փետրվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած այս հիվանդ կնոջ նկատմամբ անվտանգության միջոց կիրառված՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու որոշումը հաստատելու մասին:

Մարտի 17-ին դատարանը որոշել է անմեղսունակ անձին՝ Լիանային ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում նշանակել հարկադիր բուժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում