Tuesday, 21 07 2026
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Հայաստանի հանդեպ ԵՄ հիմնարար շրջադարձը. դեսպանի կարծի՞ք, թե՞ նոր իրողություն

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում դատական բարեփոխումների գործընթացին: Դեսպանի խոսքերով՝ քննարկվում է կամ երկարաժամկետ բյուջետային աջակցության տարբերակը՝ մի քանի տարի ծրագրով, կամ կարճաժամկետ ֆինանսական աջակցության տարբերակը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պարտադրում դատական ռեֆորմի որևէ մոդել: Հայտնի է, որ վարչապետ Փաշինյանը դատական ռեֆորմ իրականացնելու ֆինանսական աջակցության տեսանկյունից ակնկալիք է արտահայտել՝ կապված դատավորների բարձր աշխատավարձի հետ: Նա շաբաթներ առաջ հայտարարել է, որ եվրոպական գործընկերներին առաջարկել են օգնել աշխատավարձային վճարումների ֆինանսական օժանդակության հարցում՝ դիտարկելով բարձր աշխատավարձը դատական անկախության երաշխիքներից մեկը:

Արդյո՞ք Պյոտր Սվիտալսկին խոսելով օժանդակության պատրաստակամության մասին, նկատի ունի հենց այդ հանգամանքը: Մյուս կողմից, եթե նա խոսում է որևէ մոդել չպարտադրելու մասին, արդյո՞ք նկատի ունի, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել առանց, այսպես ասած, իր մոդելային պատկերացումները պարտադրելու: Սա իրապես լուրջ խնդիր է երկու առումով: Նախ, երբ խոսում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն Հայաստանի գործադիր և օրենսդիր, կամ որևէ իշխանությունից անկախ, այլ նաև որևէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համակարգ: Ըստ այդմ, եթե Հայաստանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որևէ պայմանի ենթակայության ներքո, ապա սա ոչ միայն դատական, այլ ընդհանրապես նաև քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի համար, որը շղթայական ազդեցությամբ բերելու է խորքային ռեգիոնալ և աշխարհաքաղաքական խնդիրների, այդ թվում նաև Եվրամիության կամ առնվազն ԵՄ մի շարք կարևոր պետությունների համար:

Ըստ այդմ, եթե դեսպան Սվիտալսկու երկու հայտարարությունները՝ որ պատրաստ են օժանդակել, միաժամանակ չեն ցանկանում որևէ մոդել պարտադրել, այսպես ասած՝ միատար են իմաստով և խնդրի ընդգրկումով, ապա սա կարող է լինել միանգամայն ողջունելի և նշանակալից մոտեցում: Եվ այստեղ է նաև երկրորդ կարևոր հանգամանքը: Մոտ երկու տասնամյակ Եվրամիությունը Հայաստանի հետ աշխատել է հենց մոդելային ներդրման գերակայությամբ և դրա թե՛ զուտ ոլորտային, թե՛ քաղաքական էֆեկտիվության գրեթե զրոյականությունը ակնառու էր ասոցացման գործընթացը անփառունակ տապալման տեսքով, որն ինքը ընդամենը հետևանք էր: Եվ մոդելային գերակայության սկզբունքի անարդյունավետության պատճառը լոկ այն չէր, որ իշխանությունը Հայաստանում կոռումպացված էր և ոչ լեգիտիմ: Ի վերջո, անգամ լիովին հակառակի պարագայում, կամ հանրային, սոցիալ-հոգեբանական իրողություններ, որոնք բացառում են մոդելային ունիվերսիֆիկացիան, մոդելների հանրային ադապտացիան, փոխարենը, կամա թե ակամա, խթանում տարաբնույթ մանիպուլյացիաների դաշտը:

Ըստ այդմ ստացվում է զրոյական էֆեկտ, երբ անգամ լավագույն մղումների և մոդելների համար տրամադրվող ռեսուրսները իրականում ծառայում են ավելի շուտ հետադեմ տրամադրությունների համար առիթներ ստեղծելուն, քան Հայաստանում արդիականացման միջավայր ձևավորելուն, որը ամենևին չի մտնի ազգային-արժեհամակարգային հենքի հետ հակասության մեջ, այլ կկառուցվի դրա վրա: Եթե Եվրամիությունն արել է հետևություն նախորդ երկու տասնամյակի փորձից, ապա դա կարող է հիմք դառնալ Հայաստանի հետ հարաբերության իրապես որակապես նոր շրջանակի հաստատման, որը խիստ կայուն և դիմադրունակ կլինի տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ: Առայժմ այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում