ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիում իր գոլֆ ակումբում ամուսնական արարողության է ներկա գտնվել, հաղորդում է The Sun-ը։
Ժապավենում երևում է, թե ինչպես է նախագահը՝ սև կոստյումով, առանց փողկապի, դեպի իրեն ձգում նորապսակներին։
Թրամփը գրկել է զույգին, իսկ սրահում սկսել են բացականչել՝ «ԱՄՆ, ԱՄՆ»։
Բացի այդ, նախագահը համբուրել է հարսանցուին և ձեռքով արել հյուրերին։