Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանության մասին: Հիշեցնենք` լոնդոնյան ակումբը մրցակցելու է ՊՍԺ-ի դեմ: Թիմերի առաջին խաղը կկայանա Փարիզում` ապրիլի 2-ին, պատասխան հանդիպումը` Լոնդոնում` ապրիլի 8-ին:
«Երկխաղանի դիմակայություններում առավելություն ունի այն թիմը, որը երկրորդ հանդիպումն անցկացնելու է հակառակորդի հարկի տակ: Պատճառն այն է, որ եթե գործը հասնի ավելացված ժամանակին, ապա այդ թիմը լրացուցիչ 30 րոպեների ընթացքում հնարավորություն կունենա գոլ խփել, որը հավասարազոր է 2-ի: Իհարկե, այս դեպքում ՊՍԺ-ն ֆավորիտ է:
Բնականաբար, փարիզյան ակումբն ուրախ է, որ խաղալու է «Չելսի»-ի դեմ: Մենք նույնպես ուրախ ենք, քանի որ ցանկանում ենք խաղալ լավագույն թիմերի և լավագույն խաղացողների դեմ»,- ասել է Մոուրինյոն:








































